Foto

Toyota-ն Չինաստանում վերսկսել Է աշխատանքն իր բոլոր չորս գործարաններում

Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան փետրվարի 24-ին վերսկսել Է աշխատանքը Չենդուի՝ Սիչուանի հարավարեւմտյան նահանգի վարչական կենտրոնի իր հավաքման գործարանում: Այսպիսով, ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, այժմ ՉԺՀ-ում վերականգնվել Է ընկերության բոլոր չորս ձեռնարկությունների գործունեությունը, որն ավելի վաղ դադարեցվել Էր նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չանչուն, Գուանչժոու եւ Տյանցզին քաղաքների մյուս երեք գործարաններում աշխատանքը վերականգնվել Էր նախորդ շաբաթ: Միեւնույն ժամանակ Չինաստանում կորպորացիայի ձեռնարկություններն առայժմ բեռնված են 50 տոկոսով, քանի որ տակավին բարդություններ կան արտադրական շղթաների խախտման պատճառով, որոնք կապված են կարանտինային սահմանափակումների հետ: Ավելի վաղ Չինաստանում իրենց գործարանների աշխատանքը մասնակիորեն կամ լիովին վերականգնել են Ճապոնիայի Nissan Motor, Honda Motor եւ Mazda Motor ընկերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: