Foto

Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում

ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ փետրվարի 22-ին ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրվել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվ բոլոր ծառայությունները ստուգումներ են իրականացրել Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում. այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել։ Նշենք, որ նմանատիպ ահազանգ էր ստացվել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ:

Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն պարզել են կեղծ ահազանգողի հեռախոսահամարը։ Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել ԱԻՆ Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ, նաեւ շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, սակրավորներ և կինոլոգներ:

Քանի որ ահազանգողը չէր հայտնել, թե որ օդանավակայանում էր ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգել էին կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում: