Foto

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյան

 Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի կարծիքով, Հայաստանում հեղափոխությունը, վերջապես, հասավ նաև սպորտին:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Արմեն Նազարյանն ասել է. «Վերջապես հեղափոխությունը հասավ նաև սպորտին: Ուրախ եմ այս պարգևի համար, ես 24 տարի է սպասում էի: Ինձ համար պատիվ է նման պարգևի արժանանալը Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորից, որ չեն անտեսում մեր աշխատանքը»: Նազարյանը շեշտեց, որ սպորտի տեսանկյունից հայ ազգը շատ տաղանդավոր է և դեռևս շատ է ուրախացնելու մեզ օլիմպիական հաջողություններով:

Արմեն Նազարյան դարձել է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը, այնուհետև, փոխելով քաղաքացիությունը, 2000 թվականին ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից: Նա 6 անգամ դարձել է Եվրոպայի, 3 անգամ աշխարհի չեմպիոն: