Foto

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի հայտացուցակում:

Եվրոպայի լիգայի շրջանակներում այսօր՝ փետրվարի 20-ին «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալի «Գենտ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: