Foto

Արտակ Դավթյանը հրաժարական չի տա

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերին:

«Առաջինը՝ հրաժարական չեմ պատրաստվում տալ: Երկրորդը՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Ես այդ դեպքերից հետո եղել եմ և՛ զորամասերում, և՛ մասնակցել եմ զինվորների հուղարկավորության արարողություններին, դրանից չեմ խուսափում»,- ասաց Դավթյանը: