Foto

Կարեն Գրիգորյանը «Santiago Masters» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ հաղթող

րոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական «Santiago Masters»-ի ավարտից մեկ տուր առաջ վաղաժամ դարձավ մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանտիագո քաղաքի համանուն մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց և հավաքելով 8 հնարավորից 7 միավոր առաջ անցավ բոլորից, քանի որ երկրորդ տեղում ընթացող շախմատիստն ունի 5,5 միավոր:

Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի փետրվարի 19-ին: