Foto

Աջափնյակի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել 2020 թ. հունվարի 31-ին: