Foto

Բանակը «հանրաքվեի մատերիալի» մի՛ վերածեք

Օրեցօր բանակն ավելի է թիրախավորվում, մարդիկ, ովքեր բանակի մասին միայն ֆեյսբուքներից գիտեն, հոխորտում են, պատասխանատվության են կանչումւ: Իսկ մտածե՞լ են արդյոք այդ մարդիկ, որ տասներկուամյա դպրողական ծրագրին անցնելուց հետո բանկ ենք ճամփում դպրոցական նստարանից հենց նոր ելած տղաների, ովքեր միջանձնային հարաբերությունների փորձ չունեն, չեն տրապետում ինքնահաստատման լայն գործիքակազմին: Փոխարենը շահեկան վիճակում են հայտնվում նրանք, ովքեր մինչև զորակոչվելը փողոցի դպրոցն են ավարտել և իրենց բարքերն են տանում զորամաս: Այդտեղ հրամանատարն ու սպան անզոր են, որովհետև փողոցն ավելի ճկուն է: Դրան զուգահեռ այս տարների ընթացքում ձևավորվել ու կայացել է մի ստվար զանգված, որ բանակից խուսափելը հասցրել է մշակութաբանական մակարդակի՝ լավերը ծառայում են, ավելի լավերը լավերի հաշվին գլուխ են պահում, իսկ ամենալավերն ընդհանրապես չեն ծառայում: Որպես կանոն դրանք կարիերա են անում, պաշտոններ են ստանում, փող դիզում կամ ավելի են խորանում փողոցի ճահճում:

Փողոցը հիմա որոշում է ամեն ինչ: Փողոցը բանակից զզվողների ակտիվ մասին նաև պետական բարձր պաշտոնների բերել և այսօր նրանցից պահանջում է մեղադրել բանակի հրամանատարներին, քայքայել բանակը, նորից հայաստանցի ու ղարաբաղցի խաղալ: Նրանց համար բանակը ինչպես եղել է զզվելի, այդպես էլ մնացել է, բանակը նրանց պետք է միայն որպես «փիառի» գործիք, որի հաշվին գովազդվում են նույնիսկ դժբախտությունների դեպքում: Նրանց համար բանակը սևի ու սպիտակի անհերկ խոպան է, «հանրաքվեի մատերիալ» և որքան շատ հեղինակազրկվի այն, այնքան կառավարելի կլինի այդ «մատերիալը»: Բայց մի՛ մոռացեք, որ որ մեր բանակն իրական դեմք ունի ի տարբերություն ձեր վիրտուալ խամաճիկների բանակի:

Հեղինակ: Eduard Saribekyan