Foto

ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

 Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Քաղաքական խորհրդի բոլոր անդամների, պատգամավորների, տարածքային կառույցների պատասխանատուների միաձայն որոշմամբ` ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,- ասաց Զոհրաբյանը: