Foto

Սիրիայի ԶՈՒ. «Պատասխանելու ենք Թուրքիայի հարվածներին»

Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:

Սիրիայի բանակը փետրվարի 12-ին հայտարարել է, որ պատասխան հարված է հասցնելու Թուրքիայի հարձակումներին:

Նախորդ օրը տարածած հայտարարության մեջ Սիրիայի բանակը Թուրքիային մեղադրել էր Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու, Իդլիբում և Հալեպում ընդդիմադիր զանգվածներին աջակցելու մեջ:

Նշենք, որ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով 13 թուրք զինծառայող էր սպանվել: Այդ կապակցությամբ պաշտոնական Անկարան Իդլիբի իր դիտակետերում լրացուցիչ զինտեխնիկայի մատակարարման ծավալը կտրուկ մեծացրել է:

Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերը թուրք հրետանավորների հետ միասին սկսել են հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: