Foto

Այս հունվարին նախորդ հունվարի համեմատ 9,1 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է թողարկվել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն է թողարկվել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն:

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն»: