Foto

Թուրքիան մինչև մարտ չի ընդունի ավիաչվերթներ Չինաստանից

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ փետրվարի 5-ից մինչև ամսվա վերջ Թուրքիան կդադարեցնի Չինաստանից եկող ավիաչվերթները։

Նախարարը նշել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում սկիզբ առած մահացու կորոնավիրուսը առաջիկայում կարող է հասնել իր տարածման և վնասակարության գագաթնակետին, ուստի տվյալ որոշոււմն ընդունվել է վարակի՝ Թուրքիա ներթափանցումը կանխելու համար։ Քոջան հավելել է, որ փետրվարի վերջին նոր որոշում կկայացվի՝ վերսկսե՞լ թռիչքները, թե՞ ոչ։

Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին Թուրքիայում բժշկական վերահսկողության տակ է գտնվում Չինաստանից տարհանված 61 անձ։ Նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց սահմանված կարգի համաձայն այդ անձինք դեռ գտնվում են կարանտինում։