Foto

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիա

Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։

Թուրքիայի տարբեր նահանգներից հաուբիցներ տեղափոխող ռազմական բեռնատարները հասել են երկրի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի Իսլահիյե շրջան: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Այնուհետև այդ ավտոշարասյունը անցել է Հաթայի նահանգում գտնվող սահմանային անցակետը: Նշվում է, որ այդ հաուբիցները տեղակայվելու են Սիրիայի թուրքական ռազմակայաններում: