Foto

Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։ Նախորդ դատական նստին պաշտպանները Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել: