Foto

Գագիկ Սուրենյան.Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ փետրվարը տաք է լինելու: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ունենալու ենք տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։