Foto

Բանակցությունների սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը Փաշինյանը պարբերաբար հերքում էր. Արմեն Աշոտյան

«Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող 3 հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներ, պարզ է դառնում, որ.

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։

2. Սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնացորդային հիշատակման է արժանացել, այն էլ՝ բացառապես Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

4. Մինսկի խումբը կոչ է արել պահել բանակցությունների կոնֆիդենցիալության սկզբունքը, այսպիսով կշտամբելով փաշինյանական զեղումները Կապանում։

5. Վերջին կոչը Հայաստանի իշխանությունները հետայսու օգտագործելու են «մենք ուզում էինք թափանցիկ լինել, բայց համանախագահները դեմ են» մնջախաղը բեմադրելու համար։

6. Հաղորդագրությունից հասկանալի չէ ամենակարեւորը՝ կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների շուրջ կոնկրետ գործընթացները։

Ինչպես կասեր «դասականը», սատանան մանրուքների մեջ է»,- իր ՖԲ էջում գրել է Արմեն Աշոտյանը