Foto

Արթուր Վանեցյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում  Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը  վկայի կարգավիճակում հարցաքննվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ վկայի դատավարական կարգավիճակով: Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության»,- ասաց Հարությունյանը: