Foto

Էրդողանը Ռուսաստանին պատասխան գործողություններով է սպառնացել Իդլիբում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ներկայում Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում եւ Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են հարձակումները ռեժիմի կողմից, որը հենվում Է Ռուսաստանի աջակցության վրա: Ներկայում Ռուսաստանը չի կատարում Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերը: Մեր համբերությունն սպառվում Է: Մենք Ռուսաստանին ասել ենք, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկավոր ենք համարում»,- ասել Է Էրդողանը լրագրողներին օդանավում՝ Սենեգալից վերադառնալիս: Նրա խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: