Foto

Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները:
Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք:
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին», - գրել է Հակոբյանը: