Foto

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Սերգեյ Մարաբյանը

 ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին։ Նիստը նշանակված է փետրվարի 3-ին։

Նշենք, որ Սերգեյ Մարաբյանի վարկանիշը բարձր է՝ Helpcourt հարթակում 83 է։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն վեց ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։