Foto

Արման Թաթոյանն ու Արմեն Ղազարյանը հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։

«Արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հարցեր՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության, միգրացիայի ու պետական սահմանի անցման կետերում իրավունքների հետ և այլն»,- գրել է Թաթոյանը։