Foto

«Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով: Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը »:

Մանրամասները՝ տեսանյութում։