Foto

Արայիկ Հարությունյան.Սույն նախագծով մի շարք փոփոխություններ ենք անում հանրակրթության ոլորտը կարգավորող օրենքում

Խորհրդարանում շարունակվում են աշխատանքներըև քննարկամն է ներկայացված կառավարության կողմից «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ սույն նախագծով մի շարք փոփոխություններ ենք անում հանրակրթության ոլորտը կարգավորող օրենքում, որը թույլ կտա մեզ մի շարք ուղղություններով իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին հայտարարել ենք և մի շարք լիազորություններ սահմանել, որոնք թույլ կտան կարգերում փոփոխություններ իրականացնել և ավլի օպտիմալ դարձնել դպրոցների կառավարումը։

Vesti.am