Foto

Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը։

«Դե ինչ, դատն ավարտվեց։ Ես կմնամ ազատության մեջ։ Շնորհակալություն բոլորին սատարելու համար»-դատարանի որոշումից հետո Ֆյեսբուքում գրել է Արա Վարդանյանը՝ կից լուսանկար հրապարակելով։