Foto

Նիկոլ Փաշինյանը՝ Գեորգի Կուտոյանի ինքնասպանության դեպքի մասին

«Շատ ցավալի դեպք է և եթե չեմ սխալվում ՔԿ-ում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ քննվում է ինքնասպանության հասցնելն է և ես կարծում եմ , որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կոըտոյանի ընտանիքի անդամները և նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի։ Ես ասել ու նորից ասում եմ՝ կառավարոթյունն իր բոլոր լծակներից կօգտվի, որ այս գործը մինչև ամենավերջին դետալը բացահայտի»,- խոսելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։

«Գիտեք ինչ, վարչապետին ենթական Ազգային անվտանգության ծառայության պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ ողջ ղեկավար կազմը, ԱԽՔ ևս մասնակցել են հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը։ Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցությունս եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին, իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Ինչո՞ւ այդ նույն մարդիկ նման հարց չէին բարձրացնում Հայկ Հարությունյանի դեպքի հետ կապված։ Կարծում եմ՝ ինչ-որ պետք է արվեր, արվել է պատշաճ և անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,- ասաց Փաշինյանը։

Vesti.am