Foto

Փաշինյանը ձևավորված տեսակետ չունի առողջության հարկի հետ կապված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևավորված տեսակետ չունի հանրային քննարկման ներկայացված առողջության հարկի հետ կապված հայեցակարգի վերաբերյալ: Այդ մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին:

«Կառավարությունում այդ առիթով միասնական տեսակետ չկա, և առողջապահության նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար: Մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ ապահովագրություն: Սա հրավեր է մեզ բոլորիս՝ քննարկել այդ հարցը, թե ինչպես, և ինչ քայլերով ենք լուծելու այդ խնդիրը: Ես ինքս ձևավորված տեսակետ այդ հարցի շուրջ չունեմ»,- ասաց Փաշինյանը:

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով առաջարկվում է ներդնել առողջապահության ապահովագրություն: Դրանով նախատեսվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից գանձել 6% հարկ: