Foto

Զոհրաբ Մնացականյան.Հարցը չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում

«Ձեր հարցը չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Նշեմ, որ ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի մոտ 30-ից ավել երկրների հատուկ խումբ, որոնք զբաղվում են դեպի ծով ելք չունեցող երկրների խումբ և մենք այդ շրջանակներում ևս աշխատում և համագործակցում ենք այդ երկրների հետ։ Կոնկրետ ձեր բարձրացրած հարցի շուրջ երկիրը ավելի լայն կոնտեքստում է, այն վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և այդ հարաբերությունների բացակայությունը այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար։ Ավելի կոնկրետ գործողությունների առումով իրավական դաշտում, պետք է ասեմ , որ մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն, մանրակրկիտ հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում »,- այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հարցպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե դեպի ծով ելք չունեցող երկրները միջազգային իրավունքի շրջանակներում ունեն արտոնություններ,ինչը վերաբերում է նաև Թուրքիային և արդյոք մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը փորձելո՞ւ է ապագայում ավելի նախաձեռնողական լինել և օգտգործել այդ իրավունքը՝ մեր հարևաններին պատրադրելու, որ հարգեն միջազգային իրավունքը։

Vesti.am