Foto

Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայի պահանջից

Ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է. սա նշանակում է, որ Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով: