Foto

Դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված գործը կարճվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավորի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ հոկտեմբերի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։

Նշենք, որ Ա.Ավագյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է։