Foto

Դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի տանն ու աշխատասենյակում խուզարկություն անելու միջնորդությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ քննիչ միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում, աշխատասենյակում և հայրական տանը խուզարկություններ թույլատրելու վերաբերյալ։

Դատավորը մերժել է միջնորդությունը, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը դատարանը նույնպես մերժել է բողոքը։

«Այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ու Երևանի դատարանի նախագահը ժողով են արել և որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդությունները և բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի և հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ «Հաց Բերողին» կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երևանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գևորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաև Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան և Գագիկ Պողոսյան: Այսինքն՝ այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։