Foto

Զինկոմիսարին սպառնացել են ու 15 հազար դոլար պահանջել

ՀՀ ՊՆ Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով նախաքննություն է կատարվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքային զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։ Զինկոմիսարը, բացելով նամակը, այնտեղ գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին, այսպես ասած, հաստափոր թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է իր կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։

Հերթական անգամ ահազանգողը գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանիյ կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր շորթողը թողել։ Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։