Foto

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկել ենք ՊՆ-ում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հանդիպումը տևել է մոտ 3 ժամ 10 րոպե:

Մարուքյանի խոսքով՝ ինչ-որ հրատապ բան չկա, ամեն ինչ իր հունով գնում է, ամեն ինչ իր ընթացքի մեջ է: