Foto

Իրանում որոշ անձինք են ձերբակալվել ուկրաինական օդանավի կործանման գործով

Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին ասել է, թե ուկրաինական օդանավի կործանման գործով լայնածավալ հետաքննություն է սկսվել, և արդեն կան ձերբակալված որոշ անձինք՝ տեղի ունեցածում իրենց դերակատարության համար:
Ձերբակալվածների անուններն ու պաշտոնները չեն նշվել:
Հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել: Սկզբում իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները: