Foto

ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի ստեղծման հարցին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` բարեկամական խմբի ստեղծման առաջարկը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում:

Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու հարցը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում ընդունվեց միաձայն: