Foto

Ո՞վ է «Բարսելոնա»-ի նոր մարզիչը

«Բարսելոնա»-ն Էռնեստո Վալվերդեին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել մինչ օրս որևէ տիտղոս չնվաճած մասնագետի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ղեկավարության և Վալվերդեի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: Մարզչի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2017 թվականին:

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ է նշանակել  61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին: Նա թիմի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր:  Մինչ այս Սետիենին աշխատել է «Ռասինգ»-ում, «Բետիս»-ում: