Foto

Նիկոլ Փաշինյան․Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար

«Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր մի իրադարձություն՝ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը և ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնհատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, ինչպես նաև ԱՄՆ հայության բոլոր այն կազմակերպություններին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության և հաղթանակի այս կարևոր առիթով»,- Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի և այս պրոցեսը կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից։

«Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի Ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար և գիտեք , որ ըստ էության շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարոնակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը և այս իրողությունները մեկը մյուսի շարունակություններն են։ Կարծում եմ՝ ընդհանուր առամամբ Միացյալ Նախանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական քաղաքականությունը տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի նկատմամբ։ Սա ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի և այս առումով կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորրոշոում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նրան քաջալերի, որ վերջինս վերանայի իր դերը մեր տարածաշրջանում։ Ինչպես նախկին, այնպես էլ մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Vesti.am