Foto

Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում

Ոստիկանության տարբեր վարչությունների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանն ու նրա անվան հետ առնչություն ունեցող շինություններում։ Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում էլ համապատասխան գործողություններ են իրականացվում»,-ասաց վարչության պետ Էդգար Ջանոյանը։

Հարցին, թե ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, ոստիկանությունից պատասխանեցին, այդ ու այլ հարցերի պատասխանել չեն կարող։