Foto

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Սենատին

Միացյալ Նահանգների Սենատի կողմից թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտարարում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - Արտգործնախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:
Միացյալ Նահանգների Սենատը քիչ առաջ միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատմական իրադարձություն» որակեց Սենատի որոշումը: