Foto

ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով

ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց Ազգային ժողովի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշման քվեարկությունից հետո հայտնեց, որ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին: