Foto

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Կյանքի 84-րդ տարում մահացել է  Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Յուրի Միխայլի Լուժկովը ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: 1958-ին ավարտել է Ի.Մ. Գուբկինի անվան Մոսկվայի նավթաքիմիական և գազի արդյունաբերության ինստիտուտը:

1987-ին նա դարձել է Մոսկվայի քաղաքային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Մոսկվայի քաղաքային ագրոարդյունաբերական կոմիտեի (Մոսագրոպրոմ) նախագահ:

Մեկ ամիս անց նա ստանձնել է որպես Մոսկվայի քաղաքային կառավարության վարչապետի պաշտոնը, որը ձևավորվել է քաղաքային գործադիր կոմիտեի հիման վրա:

1992-ի հունիսի 6-ին Գավրիիլ Պոպովի հրաժարականի կապակցությամբ Բորիս Ելցինը Լուժկովին նշանակել է Մոսկվայի քաղաքապետ և մայրաքաղաքի վարչակազմի ղեկավար:

 

Քաղաքապետ է վերընտրվել 1996-ի հունիսին, 1999-ի դեկտեմբերին և 2003-ի դեկտեմբերին: