Foto

Վաղ թոշակի բարոյական կողմերը

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ինչպես և սպասվում էր, ԱԺ «իմքայլական» մեծամասնությունն առանց դժվարության անցկացրեց այն, բաց թողնելով մի քանի հիմնական հարցադրումներ: Մասնավորապես, արդյո՞ք օրինագծի հեղինակները դիտարկել են դրա բարոյական կողմը:

Մի կողմ թողնենք, որ երկրում բազում չլուծված խնդիրներ կան, որոնց համար փող չկա: Խնդիրը առավելապես բարոյական դաշտում է, որովհետև մեծամասնության ներկայացուցիչների ելույթներում թեև կարմիր թելի պես անցնում էր «արժանապատիվ հեռացումը» և «թվշյա» բեփոխումներին հավատարմությունը, այնուամենայնիվ վատ քողարկված սպառնալիքը ուղղակի հորդում էր ԱԺ դահլիճ:

Ինկվիզիցիայի խարույկը վառեց հենց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով ուղղակի ասաց, որ եթե ՍԴ դատավորևները չհամաձայնվեն վաղ թոշակին, ապա կխոչնդոտեն նոր մոդելի ՍԴ ձևավորմանը: Օրենքի նախագծի օբյեկտներին «հակահեղափոխական» հայտարարելու և օրենքներից դուրս դնելու ավելի ընդգրկուն ձևակերպում թերևս հնարավոր չէ գտնել: Այսինքն ակնարկվում է, որ օրենքն ունի կամավոր բնույթ, բայց չենթարկվելու դեպքում իրենց հետ այլ լեզվով կխոսեն: Իսկ որ դրա համար արդեն տրամադրություններ կան, ապացուցում են այն գնահատականները, որ տրվում են ՍԴ դատավորներին: Նրանց արդեն մեղադրում են նախկին ընտրությունների արդյունքները օրինականացնելու, երկրում սոցիալական անարդարության և թալանի մեջ: Եվ որպեսզի դրա համար պատասխանատվության չենթարկվեն և աղմուկ չբարձրացնեն, օգտագործված հարճի պես սեղանիկին գումար են թողնում: Արդյո՞ք ասյքանից պարզ չէ, որ խոսքն ամենևին էլ ՍԴ ճգնաժամի մասին չէ, այլ կոնկրետ մի քանի անցանկալի դատավորներից ազատվելու բարդույթի: Եվ ինչպե՞ս այդքանից հետո այդ դատավորներն իրենց կնայեն հայելու մեջ: Արդյո՞ք բարոյական են մարդիկ, ովքեր իրենց բարոյականի կերպարը փողով են առնում:  Ս՛ա է խնդրի հիմնական բարոյական կողմը:

foto
Author: Eduard Saribekyan