Foto

Խախտումներ են հայտնաբերվել Մարտունու և Սևանի ԲԿ-ներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2019 թ․ նոյեմբերի 4-20-ը ընկած ժամանակահատվածում, ստուգումներ են իրականացրել «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերություններում։
Ստուգման արդյունքում «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերություններում հայտնաբերվել են հրդահային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։
Երկու բժշկական հաստատությունների տարբեր մասնաշենքերում մոնտաժված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցերը, հաստատություներն ապահովված չեն եղել արտաքին հրդեհաշիջման համար 1 հրշեջ հիդրանտով կամ հակահրդեհային ջրավազանով, ինչպես նաև ապահովված չեն եղել համապատասխան քանակի սկզբնական հրդեհաշիջման միջոցներով՝ կրակմարիչներով։