Foto

Բերեզովսկին հեռանում է «Սոչի»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների և ռուսական «Սոչի»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին կհեռանա ռուսաստանյան ակումբում զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է sport 24-ը: Բերեզովսկին կհեռանա այդ պաշտոնից առաջիկա օրերին: «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վլադիմիր Ֆեդոտովը, ով մարզում է «Օրենբուրգ»-ը:

Ռոման Բերեզովսկին «Սոչի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել նոյեմբերի 20-ին: