Foto

ԱԱԾ-ն գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցել քրեական գործը

ԿԳՄՍ փոխնախարարի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ  փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և նրա վարորդն ունեն կասկածյալի կարգավիճակ, ձերբակալվել են։ Սակայն թե ԱԱԾ-ն եւ թե դատախազությունը խուսափում են ասել, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը եւ որ հոդվածի կասկածանքով է ձերբակալվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալը։

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկա 72 ժամվա ընթացքում պարզ կլինի հետագա ընթացքը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 4-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և նրա վարորդը։ ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: