Foto

Սուրեն Թովմասյանի թեկնածությունը կառավարությունն ընտրել է կադրային բանկից

Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանի թեկնածությունը կառավարությունն ընտրել է կադրային բանկից: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Թովմասյանի թեկնածությունը առաջադրվել է կադրային բանկից: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, որ հայտարարել էինք, որ այն քաղաքացիները, ովքեր մտածում են, որ ունեն ներուժ պետական կառավարման համակարգում իրենց նպաստը բերելու, իրենց տվյալներն ուղարկեն մեզ: Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են: Սկզբանական շրջանում ունեինք խնդիր, որ ահռելի քանակությամբ ինֆորմացիա էր գալիս: Հիմա մեխանիզմ ենք ստեղծել, թե ինչպես պետք է աշխատի այդ համակարգը: Երբ մենք հանդիպում էինք, ես պարոն Թովմասյանին հարցի՝ հուսահատվե՞լ էիք, որ ձեզ կհրավիրենք երբևէ: Ասաց՝ չէ, չէի հուսահատվել»,- նշեց վարչապետը:

Սուրեն Թովմասյանը կառավարության նիստում ասաց, որ աշխատում է Ճարտարապետության ու շինարարության համալսարանում՝ որպես դասախոս ու գեոդեզիայի ամբիոնի վարիչն է: