Foto

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար դեկտեմբերի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 12.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Բաթումի, Նալբանդյան փողոցներով պարփակված առանձնատների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են        «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: