Foto

Գևորգ Պետրոսյան․Եթե մարդն անվստահություն է ներշնչում նրան դրախտի պուտյովկա՞ եք տալիս

ՀՀ կառավարությունն առաջարկել է «Հանրային ծառայության մասին և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որն էլ հանձնաժողովի այսօրվա օրակարգում է: ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ելույթից հետո հարցով դիմեց վերջինիս։

«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվեմ ինչո՞ւ եք խտրականություն կիրառում։ ժողովրդական խոսք կա ասում է․« ձուկը գլխից է հոտում» , եթե դա բարեգործություն է եկեք ՍԴ դատավորներից սկսեք, կամ տեղեկան ինքնակառավարման մարմիններից , ինչո՞ւ եք տարանջատում։ Կամ ասում եք դատավորների հանդեպ վստահության պակաս , էտ ոնց եք ստուգել ետ վստահության պակասը։ Եթե տրամաբանությամբ մոտենանք, հարգելի պարոն նախարար, ընդհանրապես ժողովուրդն արդարադատության համակարգի հանդեպ անվստահություն ունի։ Գնացեք տեսեք ոստիկանական բաժանմունքի առջև ինչքան դժգոհություն կա, Կառավարության շենի մոտ, այսինքն եթե մենք դժգոհության տեսանկյունից նայենք բոլոր պետական մարմիններից էլ քաղաքացիները դժգոհում են, չկա որևէ պետական մարմին , որից բոլոր ՀՀ քաղաքացիները գոհ են։ Այսինքն այն դատավորները, որոնք ձեր համար անվսահություն են ներշնչում, ասում եք եկեք գնացեք անհոգ կյանքով ապրեք, սա ի՞նչ տրամաբանություն է։ Եթե մարդն անվստահություն է ներշնչում նրան դրախտի պուտյովկա՞ եք տալիս։ Ասեք այ, ընկեր դու անվստահություն ես ներշնչում, դու քո վարքագծով, կոնկրետ գործով նպաստել ես ՀՀ-ում արդարադատության համակարգի հանդեպ վստահության կորստի մթնոլորտի ձևավորմանը, փոխանակ պատժեք, խրախուսո՞ւմ եք»։

Գևորգ Պետրոսյանը նշեց , որ Հրայր Թովմասյանի կողքը կանգնելու նպատակ չունի , բայց որ վերջինս դիմում էր Վենետիկի հանձնաժողով ասում էին, թե դրսից տղա ես բերում , բա ոնց է ստացվում դուք եք դիմում այդ հանձնաժողովին։

«էս ինչ հաշիվա՞։ Այսինքն Ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողով, ուրիշներին չի կարելի՞։ Ես խնդրում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանոնին հետևել և ստախոսությունը բացառել մեր կենսակերպից։ եթե կա Սահմանադրական դատարանը անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր , բարի եղեք ճշմարտությունը խոստովանելու, քանի որ ճշմարտությունը միշտ հաղթում է»,- ասաց Պետրոսյանը։

Vesti.am