Foto

Մելքումյանը հաղթանակ է տարել Զագրեբի մրցաշարի նախավերջին տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրում, Մելքումյանը հաղթանակ է տոնել և մրցաշարային աղյուսակում այժմ 5-րդ տեղում է 6 միավորով: Առաջատարը 7 միավորով Վասիլի Իվանչուկն է:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում  կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: