Foto

Երևանում ավտովթարի հետևանքով BMW-ի ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: