Foto

Կառավարությունը հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- ասաց Բադասյանը:

Նախագծով նախատեսվում են նաև մի շարք այլ կարգավորումներ: